«Միշտ բացասական եմ վերաբերվել այսպես կոչված «քաղաքացիական հասարակություն» երևույթին։
Այդ երևույթի ու անձամբ նիկոլի նկատմամբ իմ մեղմ ասած բացասական վերաբերմունքով պայմանավորված, ի սկզբանե էր պարզ ինձ համար, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «քաղաքացիական պայմանագիր» կոչված ավանտյուրան։
Պետության, պետականության հզորացման կարևորագույն բաղադրիչը, գերագույն արժեքը հենց ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ն է, ԱԶԳ-ը, ոչ թե մեկ անհատը՝ «քաղաքացին»։ Իսկ «քաղաքացիական հասարակության» հիմքում պետությունն ու ազգությունը «քաղաքացուն» ստորադասելն է։ «Քաղաքացին» անդեմ երևույթ է, ոչ ազգ ունի, ոչ ծագում, ոչ պատմություն, ոչ էլ մշակույթ։
Տարօրինակ չէ, որ վարչապետի աթոռը զավթելուց 2-3 ամիս անց նիկոլը սկսեց խոսել «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներին» բանակցային գործընթացում ներգրավելու մասին։ Սկսած 2018-ի օգոստոս (կամ սեպտեմբեր) ամսից բազմիցս հրապարակայնորեն բարձրացրել եմ այս հարցը․
– Ու՞մ նկատի ունի նիկոլ փաշինյանը՝ ասելով «այլ ներկայացուցիչներ»։
Եվ հենց այդ ժամանակվանից ադրբեջանի իշխանությունները սկսեցին ակտիվորեն շթջանառել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի մասին խոսակցությունները, «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական կազմակերպության ղեկավարն ընտրվեց ադրբեջանի պառլամենտի պատգամավոր և սկսեց շրջագայել աշխարհով մեկ և պաշտոնական հանդիպումներ ունենալ ԵՄ, ԵԱՀԿ, ԵԽ և այլ կառույցների ու երկրների պաշտոնատար անձանց հետ։
Հայաստանի Հանրապետությունը որևէ կերպ այս հանդիպումներին չարձագանքեց, որևէ կերպ նաև չպարզաբանեց, թե ալիևի կոշիկները լիզողն ու՞մ մասին էր խոսում, երբ ասում էր «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ»։
Ի սկզբանե ալիևի ու նրա դրածոյի պլանն Արցախը ադրբեջանցի «փախստականներով» բնակեցնելն էր, սակայն, ըստ իս, նրանք հասկացան, որ այս պլանն առավել ռիսկային ու ժամանակատար է։
Սա «քաղաքացիական հասարակության» օրինակով Արցախը ադրբեջանի կազմում պահելու «խաղաղ» տարբերակն էր՝ բնակեցնել Արցախը արագ բազմացող ու շատացող ադրբեջանցի «քաղաքացիներով» ու հանրաքվեի միջոցով ամրագրել Արցախի «ադրբեջանականությունը»։
Իսկ ահա 2020 թվականի սեպտեմբերին, անդրադառնալով վարչապետի աթոռը զավթած ադրբեջանցու ՀՀ բնակչությունը 5 միլիոնի հասցնելու հայտարարությանը, սփյուռքի հարցերով հանձնակատարն (կարծեմ այդպես է կոչվում) ասեց, որ ադրբեջանահպատակ իշխանություններն այդ նպատակին կարող են հասնել, օրինակ, Հայաստանում բնակեցնելով քրիստոնյա արաբների․․․․․․․ Անհեթեթությու՞ն, միամտությու՞ն, չմտածված խոսքե՞ր։Իհարկե ՈՉ։ Դա էլ Հայաստանը, որպես պետություն, վերջնականապես օտարելու հեռահար նախագիծ է։ 2,8 միլիոնանոց Հայաստանը 5 միլիոնի հասցնելու համար անհրաժեշտ է ներգրավել ևս 2,2 միլիոն մարդ։ Չեմ կարծում, որ սփյուռքից 200 հազարից ավել մարդ ներգրավվի (նույնիսկ 20 հազարից ավել չի լինի)։ Հետևություն՝ Հայաստանը փորձ է արվում բնակեցնել 2 միլիոն օտարազգիներով։
Հայաստանին քննադատելու ադրբեջանական պրոպագանդայի կարմիր թելերից մեկը նաև Հայաստանի մոնոէթնիկ պետություն լինելն է։ Совпадение? Մոնոէթնիկ Հայաստան, և 2 միլիոն օտարազգիների բնակեցում։ Не думаю…….
40 տոկոս անհայտ ծագման «քաղաքացի» ունեցող Հայաստան, հանրաքվե․․․․․ մնացածը թողնեմ յուրաքանչյուրի երևակայության հորիզոններին․․․․․․
Երբեք մատների արանքով մի նայեք սրանց ասածներին։ Երբեք որպես անհեթետություն մի վերաբերվեք սրանց ասածներին։
Սրանք ունեն տերեր, ունեն տերերի կողմից հստակ մատնանշված պլան, և շարժվում են առաջ՝ հետևելով իրենց առաջ դրված պլանին»։
«Քաղաքացի» vs ազգություն և պետություն․
Միշտ բացասական եմ վերաբերվել այսպես կոչված «քաղաքացիական հասարակություն»…Posted by Areg A. Barseghyan on Friday, April 16, 2021