Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նոր կերպար մարմնավորելու համար Բելուչին արմատապես փոխել է տեսքը. tert.am

Հանրահայտ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվում է նոր ֆիլմում, որն ստացել է «Լա Բեֆանան գիշերն է գալիս 2» անվանումը:

Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բելուչին մարմնավորում է կախարդուհուն, և պապարացիներն արդեն հասցրել են ֆիքսել նրան նոր կերպարում, որը կերտելու համար իտալուհին արմատապես փոխել է տեսքը:

Նկարահանման հրապարակում դերասանուհուն նկատել են ալեհեր կեղծամով, ռետրո ոճի հագուստով, կախարդին հատուկ գլխարկով և ցախավելով:

Նոր ֆիլմը դառնալու է 2018-ին նկարահանված «Բեվանան գիշերն է գալիս» ֆիլմի նախաբանը:

Ամբողջությամբ՝ tert.am