Որքանո՞վ է հավանական առողջ երիտասարդների մոտ COVID-19-ով կրկին վարակվելու վտանգը
Advertisement 1000 x 90

Որքանո՞վ է հավանական առողջ երիտասարդների մոտ COVID-19-ով կրկին վարակվելու վտանգը

COVID-19 չունեցող երիտասարդները կորոնավիրուսով վարակվելու 5 անգամ ավելի մեծ ռիսկի են ենթարկված, քան նրանք, ովքեր տարել են այն: Այս մասին հաղորդվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet Respiratory Medicine-ում:

Medportal.ru-ի փոխանցմամբ՝ հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի մոտ 3000 նորակոչիկի՝ առողջ, ֆիզիկապես զարգացած 18-20 տարեկան անձանց տվյալները: Ուսումնասիրության սկզբում՝ 2020 թվականի մայիսին, բոլոր մասնակիցները SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստ են հանձնել: Այդ ընթացքում նրանցից ոչ մեկի մոտ ակտիվ COVID-19 չէր գրանցվել: Այնուհետեւ նրանց հետեւել են մինչեւ 2020 թվականի նոյեմբեր ամիսը, մասնակիցները երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ թեստ են հանձնել:

Հետազոտության սկզբում կորոնավիրուսի (seropositive) նկատմամբ հակամարմիններ ունեցող 189 մարդկանցից դիտարկամն ընթացքում մոտ 10 տոկոսը հիվանդացել է COVID-19-ով: Մարդկանց շրջանում, ովքեր իմունիտետ (սերոնեգատիվ) չեն ունեցել, դեպքերը մոտ 50 տոկոս են կազմել:

Գիտնականների խոսքով՝ կորոնավիրուսով վերավարակման ռիսկը կախված է արյան մեջ տարբեր տեսակի հակամարմինների մակարդակից: Հետազոտության սկզբում մասնակիցների միայն 33 տոկոսի մոտ էր կորոնավիրուսը չեզոքացնող հակամարմիններ հայտնաբերվել: Սերոպոզիտիվ մասնակիցների մոտ, ովքեր կրկին չեն վարակվել, գրանցվել է այս հակամարմինների 83 տոկոսը:

Մարդիկ, ովքեր հետազոտության սկզբում իմունիտետ չունեին, վարակվելուց հակամարմիններն ավելի լավ էին արտադրում, քան նրանք, ովքեր կրկնակի վարակվածների մոտ: Առաջին անգամ վարակվածների համեմատ վերավարակված մասնակիցների մոտ վիրուսային ծանրաբեռնվախությունը միջինում մոտ 10 անգամ ցածր էր: Սակայ դրա տվյալները ցույց են տվել, որ վերավարակման դեպքում նրանցից շատերը կարող են վարակել ուրիշներին:

COVID-19-ի ավելի շատ ասիմպտոմատիկ դեպքեր են եղել seropositive խմբում՝ 84 տոկոս, սերոբացասական խմբում՝ 68 տոկոս:

med.news.am