Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում․ տաբատ, բլուզ եւ բաճկոն։ Իննան ոտաբոբիկ է, իսկ կերպարն ամբողջացնում է լայնեզր գլխարկը։ Ինչպես պարզ է դառնում մեկնաբանություններից ֆոտոշարքն իրականացվել է Արենիում։
Իննան, ով այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, հրապարակմանը կից գրել է․ «Բացահայտեք Հայաստանը․․․ աշխարհի ամենագեղեցիկ եւ զարմանալի վայրերից մեկը․․․», – ապա հավելել է #հայրենիք հեշթեգը։ Երկրպագուներն անմասն չեն մնացել եւ բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել․ «Ամենասիրուն»։