Իմաստուն կինը կհեռանա, եթե հասկանա, որ իր սերը փոխադարձ չէ
Advertisement 1000 x 90

Իմաստուն կինը կհեռանա, եթե հասկանա, որ իր սերը փոխադարձ չէ

«Մենք ընդունում ենք այն սերը, որին մեզ արժանի ենք համարում»։

Նա հեռանալու որոշում կայացրեց, երբ գիտակցեց, որ ավելիին է արժանի։ Նա քեզ էր ընտրել, իսկ դու ձեռքերդ ծալած՝ նստել ես։ Նրա սերը քո հանդեպ անվերապահ է եղել, ամեն ինչ հաղթահարող։ Նա թքած ուներ քո թերությունների ու անկատարության վրա, քանի որ նա քեզ կատարյալ էր համարում, ու դա նրա համար բավական էր։

Նա քեզ սիրում էր ամբողջ սրտով ու փոխարենը ոչինչ չէր պահանջում, բացի նրանից, որ դու էլ իրեն սիրեիր։

Երբ քեզ լաց լինելու համար ուս էր պետք, նա քո կողքին էր։ Նա քեզ համար լավագույնն էր ցանկանում, ուզում էր սիրել ու հոգ տանել քո մասին, սիրել ու սիրված լինել։ Այն միտքը, որ դուք հավիտյան միասին եք լինելու, անհնարին չէր թվում։ Նա պատկերացնում էր կյանքը քեզ հետ և իր նպատակն էր դարձրել քեզ հիանալի պահերի մասին հիշեցնել նույնիսկ դժվարին պահերին։

Նա քեզ էր տալիս իր գիտակցությունը, մարմինն ու հոգին

Կյանքը քեզ հետ նրա համար առաջնահերթություն էր դարձել, նրա բոլոր մտքերը միայն քեզ էին վերաբերում։ Նա ուզում էր, որ դու իմանաս, որ սիրված ես։ Բայց դու չափից առավել էիր կենտրոնացած քեզ վրա։ Նրա զգացմունքները քեզ համար չափազանց իրական էին, դրա համար էլ դու որոշեցիր անտեսել դրանք։ Դու մոռացել էիր, որ նրան նույնպես սեր է պետք, ինչպես ցանկացած մարդու։ Իսկ դու նրան ու նրա սերն ընդունում էիր՝ որպես ինքնին ենթադրվող մի բան՝ մոռանալով, որ սերը երկկողմանի շարժում է, ինչպես որ տանգոն միայնակ չեն պարում։

Բայց գիտե՞ս, եթե դու կին ունես, ով քեզ ամենակարևորն է համարում իր կյանքում, դու պետք է գիտակցես, որ նրա համար այդպես կլինի միշտ։ Բայց իմաստուն կինը գիտի՝ երբ հեռանալ։ Եվ նա կընդունի այդ որոշումը, երբ հասկանա, որ ինչքան էլ որ ուրիշ մարդու սեր տա, վրա է հասնում այն պահը, երբ այդ սերը պետք է ինքդ քեզ տաս։

Եթե դու փոխադարձությամբ չես պատասխանում նրա սիրուն ու ուշադրությանը, նա հոգնում է։ Ի վերջո, նա հոգնում է իր ժամանակը, սերն ու էներգիան տալ նրան, ով դա չի գնահատում։

Երբ նա հեռանա, սպի կթողնի քո սրտի վրա, քանի որ դու այլևս երբեք չես հանդիպի այդպիսի կնոջ, ով կկարողանա սիրել քեզ այնպես, ինչպես որ դա նա էր անում, այսինքն՝ անվերապահորեն։

Կա հավանականություն, որ վերջիվերջո, նրա սերը քեզ արժեքավոր դաս կտա այն մասին, որ սիրված լինելը բոլոր շնորհներից արժեքավորագույնն է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը