Շոումեն Գարիկ Մարտիրոսյանն Ինստագրամյան էջի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին։
Հայտնի պրոդյուսերին հաճախ են հարցնում, թե արդյոք նա ու նրա ընտանիքի անդամները գիտեն հայերեն։ Այս անգամ Մարտիրոսյանը որոշել է կատակել ու նշել է, որ նույնիսկ «լռում է հայերեն»։
Պատասխաններից կարելի է նաեւ իմանալ, որ Միխայիլ Գալուստյանը ծրագրում է հաջորդ տարի մասնակացել «Եվրատեսիլ»-ին։ «100 տոկոսանոց տեղեկություն»,- կատակել է Գարիկը։
Հետեւորդները նաեւ հարցրել են, թե ինչու են Մարտիրոսյանին պաթոսով հայ համարում։ «Իզուր են այդպես կարծում, նրանք բռիացել են»,- գրել է կատակերգուն։