Խոհանոցում վարակի շատ աղբյուրներ կան, բայց շատերը չեն գուշակում ամենակարեւորի մասին: Խոսքը խոհանոցային սրբիչների մասին է:
Procter & Gamble’s Bounty Paper Towels-ն ուսումնասիրել է ԱՄՆ-ում տունը մաքրելիս մարդկանց վարքը եւ պարզել, որ հարցվածների միայն 11%-ն է փոխում կամ լվանում խոհանոցային ձեռքի սրբիչը ավելի հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:
«Խոհանոցային սրբիչները կարող են ապաստան լինել մանրէների համար»,- ասել է վարակիչ հիվանդությունների փորձագետ Ջեսիկա Մալաթի Ռիվերան: Դրանք ունիվերսալ են եւ հազվադեպ են լվացվում: Սա մանրէների աճի համար բարենպաստ միջավայր է ապահովում»:
Այլ ուսումնասիրությունները ցույց են տվել նաեւ, որ խոհանոցային սրբիչները մանրէների եւ այլ հարուցիչների վտանգավոր աղբյուր են: Օրինակ՝ Մավրիկիայի համալսարանի 2018թ. ուսումնասիրության ընթացքում գիտնականները պարզել են, որ ուսումնասիրության համար հավաքված խոհանոցային սրբիչների 49%-ը պարունակել է այնպիսի մանրէներ, ինչպիսիք են էնտերոկոկները, կապտաթարախային ցուպիկը, բացիլները եւ ոսկեգույն ստաֆիլոկոկը:
news.am