Ուկրաինացի երգչուհի, Վերա Բրեժնեւային, որը դարձել է «Орел и решка» հաղորդման հոբեկյանական եթերաշրջանի հաղորդավորուհիներից մեկը, հայտնել է, որ Բարսելոնայում նկարահանումներից առաջ իրեն բերման են ենթարկել։
Նրա հետ հաղորդման նկարահանումներին մասնակցում էր Վերկա Սերդյուչկան։
«Ինքս էլ չեմ հավատում, որ ասում եմ սա, սակայն սա իմ կյանքի ամենահիշվող ճամփորդություններից մեկն էր։ Եվ նույնիսկ այն դեպքում, որ ես քիչ եմ քնել, գրեթե չեմ կերել եւ սարսափելի հոգնել եմ, հիանալի հույզեր եմ ունեցել։ ճամփորդությունը սկսվել է օդանավակայանի ոստիկանությունում երեք ժամ մնալուց։ Իսկ ոստիկանությունից հետո՝ անմիջապես կադր»,- գրել է Բրեժնեւան։ Նա չի հստակեցրել, թե ինչ պատճառով են իրեն բերման ենթարկել։