1. Մարդու կյանքում ամենամեծ թշնամին հենց ինքն է:
2. Մարդու կյանքում ամենամեծ հիմարությունը սուտն է:
3. Մարդու կյանքում ամենամեծ տխրությունը նախանձն է:
4. Մարդու կյանքում ամենամեծ սխալն ինքն իրեն կորցնելն է:
5. Մարդու կյանքում ամենամեծ մեղքը երախտամոռությունն է:
6. Մարդու կյանքում ամենամեծ կորուստը հույսը կորցնելն է:
7. Մարդու կյանքում ամենամեծ սեփականությունն առողջությունն է և խելքը:
8. Մարդու կյանքում ամենամեծ շնորհը մեծահոգությունն է:
9. Մարդու կյանքում ամենամեծ թերությունը չհասկանալն է:
10. Մարդու կյանքում ամենամեծ սփոփանքը բարի գործերն են:
11. Մարդու կյանքում ամենաարժանի ափսոսանքը սեփական արժանապատվության նվազումն է:
12. Մարդու կյանքում ամենաարժանի հիացմունքն ընկնելուց հետո վեր կենալն է:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
168.am