
Գերմշակված սննդամթերքը կապված է երեխաների մոտ ոսկորների որակի նվազեցման հետ, պարզել են Երուսաղեմի համալսարանի մասնագետները:
Ինչպես գրում է Medical Express-ը, ուլտրավերամշակված մթերքներն անցնում են մշակման մի քանի փուլ:
Նման մթերքների մշտական օգտագործումը կապված է ճարպակալման, բոլոր տարիքի անձանց մոտ հոգեկան եւ մետաբոլիկ խնդիրների հետ: Այդ մթերքները կարող են բացասական ազդել նաեւ աճող օրգանիզմի կմախքի վրա:
Գիտնականներն օգտագործել են լաբորատոր մկների, որոնց կմախքները գտնվել են զարգացման հետէմբրիոնալ փուլում: Կրծողները, որոնց ուլտրամշակված մթերքներ են տվել, տառապել են աճի ձգձգումից, ինչը բացասական է ազդել նրանց ոսկորների ամրության վրա:
news.am