Ո՞ր պատվաստանյութերն են արդյունավետ կորոնավիրուսի նոր ձևերի դեմ
Advertisement 1000 x 90

Ո՞ր պատվաստանյութերն են արդյունավետ կորոնավիրուսի նոր ձևերի դեմ

SARS-CoV-2 կորոնավիրուսի դասական շտամի PHK-պատվաստանյութերն արտադրում են իմունային բջիջներ, որոնք ճանաչում են վիրուսի մուտանտ շտամները, պարզել են Ջոն Հոփքինսի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները: Այս մասին ասվում է հոդվածում, որը հրապարակվել է Journal of Clinical Investigation-ում:

MedicalXpress-ի հաղորդմամբ՝ պատվաստանյութը ստիպում է օրգանիզմին արտադրել CD4+ T-լիմֆոցիտներ, որոնք ակտիվացնում են B-լիմֆոցիտները, որոնք ճանաչում են հակագենները: SARS-CoV-2-ի դեպքում հակագեն է հանդիսանում սպայկային սպիտակուցը, որը «փշեր» է առաջանցում վիրուսի մակերեսին:

Հետազոտողները վերլուծել են 30 առողջ բուժաշխատողների եւ լաբորատոր դոնորների արյան նմուշներ, որոնց մոտ ավելի վաղ չի հաստատվել կորոնավիրուսը: CD4+ T-բջիջները թեստավորել են  SARS-CoV-2 շտամի տարբեր բաղադրիչների վրա: Պարզվել է, որ վարակվածների մոտ զարգացել է լայն իմունային պատասխան  S-սպիտակուցի 23 պեպտիդային ֆրագմենտի վրա, որից միայն 4-ն են ազդել մուտացիաների արդյունքում, որոնց արդյունքում հայտնվել են նոր շտամներ Բրիտանիայում եւ Հարավային Աֆրիկայում: Այդպսիով, պատվաստանյութերը պետք է ապահովեն պաշտպանությունը նույնիսկ կորոնավիրուսի մուտանտ ձեւերի դեմ:

med.news.am