Այսօր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է։ Արդեն 106 տարի է անցել հայ ժողովրդի դեմ գործված հրեշավոր ոճիրից։ Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս ապրող շատ հայ հայտնիներ անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, հարգում զոհերի հիշատակը՝ հրապարակելով լուսանկարներ, տեսանյութեր։
Գոհար Ավետիսյանը նոր գրառում է կատարել․
«Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Ուղիղ 106 տարի առաջ՝ 1915 թվականին, նրանք մի քանի տարի շարունակ գազանաբար մորթել են իմ նախնիներին եւ երկրի երեսից ցանկացել են ջնջել իմ ազգը…
Մարդկության պատմության մեջ ամենասարսափելի ողբերգությունն է …
Հիշում ենք, սգում եւ պահանջում ճանաչում»։