Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը Instagram-ի հետևորդներին պատմել է` ինչու է բաժանվել նախկին ամուսնուց։ Նա առաջին ամուսնուց՝ Վահիկ Մարտիրոսյանից բաժանվել է ամուսնությունից երկու տարի անց։ Այժմ նա ամուսնացած է Սերգեյ Գրիգորյանի հետ, նրանք մեծացնում են իրենց որդուն՝ Գասպարին։
Պատասխանելով հետևորդների հարցերին՝ Ավետիսյանը հայտնել է, թե ինչը չէր հանդուրժի ամուսնության ընթացքում։
«Ինձ համար անտարբերությունից ավելի վատ բան չկա, երբ գիտակցում ես, որ սիրելիիդ համար միևնույնն է։ Թվում է՝ չկա ավելի վատ բան, քան զգացումը, երբ քեզ չեն սիրում ու չեն հարգում։ Հայտնվում է անտարբերություն, և այն սպանում է։ Իսկ դո՞ւք։ Ի՞նչը չէիք հանդուրժի»,- գրել է Ավետիսյանը։
Գոհարը խոստովանել է նաև, որ իր նախկին ընտանիքում ռոմանտիկա չի եղել։