Մի անհայտ ֆրանսիացի նկարիչ, որը քաջատեղյակ է եղել հայոց պատմությանն ու մշակույթին, 1858-ին մոսկվաբնակ երկու ուսանողների՝ Մարտիրոս Սիմոնյանի ու Նիկողայոս Ալադարյանի դեմքերի համադրությամբ, հռոմեական տարազով, սաղավարտով ու խաչով, ստեղծել է Վարդան Մամիկոնյանի դիմանկարը, որը շուտով դարձել է լուսանկար եւ շատ արագ տարածվել աշխարհի հայաբնակ անկյուններում։
Շրջանառվում է նաեւ նկարի ստեղծման հետեւյալ վարկածը, որը պատմել է Երվանդ Քոչարը։ Մի օր, Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցի է մտնում մի արցախցի ուսանող` գեղեցիկ, գանգուր մազերով և փոքրիկ մորուքով: Անվանի գրականագետ, պատմաբան Կարապետ Եզյանը, նրա դիմագծերի մեջ գտնելով սպարապետի կերպարը, ուսանողին տանում է Ստեփանոս Ներսիսյանցի մոտ: Վերջինս էլ գեղեցկադեմ բնորդից ստանում է հայտնի դիմապատկերը` սաղավարտով, թիկնոցը կրծքին սեղմած Ավարայրի հերոսին: Ի դեպ, լայն տարածում գտած Սահակ Պարթեւի ու Մեսրոպ Մաշտոցի դիմանկարները նույնպես վրձնել է Ստեփանոս Ներսիսյանցը։
Արշալույս Զուրաբյանի էջից:
Մի անհայտ ֆրանսիացի նկարիչ, որը քաջատեղյակ է եղել հայոց պատմությանն ու մշակույթին, 1858-ին մոսկվաբնակ երկու ուսանողների՝…
Posted by Arshaluis Zurabyan on Thursday, April 29, 2021