«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին Ինստագրամյան էջում շնորհավորել է որդու ծննդյան օրը։ Լրագրողը նշել է, որ որդին իր առաջին լուրջ հոբելյանին արդեն իսկ շատ բանի է հասել, ինչով ինքը՝ որպես մայր, հպարտանում է։
«20 տարեկանում ծննդյան օրը գալ նոր երգի թողարկմամբ լավագույնն է, ինչ ես կարող էի սպասել սեփական երեխայիցս»,- գրել է Թինան։
Հեռուստահաղորդավարուհին նշել է, որ որդին շատ ավելի ստեղծագործող մարդ է, քան ինքը։ Կանդելակին հատկապես ընդգծել է երաժշտական ոլորտում նրա տաղանդը՝ նշելով, որ ինքն առհասարակ չի կարողանում երգել։