
Որքա՞ն է ինքնաթիռ նստելիս կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը: Հարցին պատասխանել են հետազոտության մեջ, որը հրապարակվել է Royal Society Open Science ամսագրում:
Հետազոտության համաձայն՝ եթե տեղերը զբաղեցնում են սկսած ինքնաթիռի քթից, ապա վարակման ռիսկը մեծանում է՝ կախված տեղերը պատահական բաշխելուց:
Մասնագետների խոսքով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածության նվազեցման ֆոնին որոշ ավիաընկերությունները փոխել են ուղեւորներին նստացնելու ընթացակարգը՝ սկսելով նրանց նստացնել պոչային հատվածից: Այդպիսով, նրանց խոսքով, նվազում է վարակվելու ռիսկը:
Այդ հիպոթեզը ստուգելու համար հետազոտողները ինքնաթիռում ուղեւորների 16 000 հնարավոր տեղաշարժի համակարգչային սիմուլյացիա են անցկացրել: Պարզվել է, որ նման մոտեցումը միայն մեծացնում է վարակման ռիսկը 50 տոկոսով:
Հետազոտողները նաեւ նկատել են, որ ձեռքի բեռի տեղադրումից հրաժարումը եւս նվազեցնում է վարակման ռիսկը՝ անկախ տեղերի բաշխման միջոցից: