Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվել է համարձակ ֆոտոշարքում՝ նորաձևության ֆրանսիական Madame Figaro ամսագրիի համար:
Դերասանուհին զարդարել է ինչպես ամսագրի շապիկը, այնպես էլ հայտնվել է ամսագրի գլխավոր էջերին՝ գայթակղիչ հանդերձանքով:
Դերասանուհին կրել է Dior-ի սպիտակ ժանյակավոր զգեստ՝ ընդգծելով իրանը բարակ կաշվե գոտիով: Դիզայներները պնդում են, որ Բելուչիի կրած զգեստը հիթ կլինի այս ամռանը: