ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերադարձի պատմությունը Կազանից Երևան նոր և հետաքրքիր գույներ է ստանում։ Իր տելեգրամ ալիքում գրում է միջազգայնագետ Անդրանիկ Հովհաննիսյանը։
Ապրիլի 30-ին «անսպասելիորեն» բորտ թիվ 1-ի մոտ առաջանում են տեխնիկական անսարքություններ։ Հայկական պատվիրակությունը Փաշինյանի գլխավորությամբ, չխնայելով պետական միջոցները, 50 հազար դոլարով ինքնաթիռ են պատվիրում, որը գրանցված է Բերմուդյան կղզիներում (Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք)։
Կեսգիշերին մոտ ինքնաթիռը, նախկին վարչապետ Փաշինյանի հետ միասին, թռչում է դեպի Վրաստան, սակայն Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փոխարեն հայտնվում է Թուրքիայի տարածքում և մի քանի ժամով անհետանում Կարս քաղաքի շրջակայքում։
Այս պատմության մեջ հարցերը շատ են, բայց մի օր ճշմարտությունը կբացահայտվի,- գրում է միջազգայնագետը։