
Հրաժարվելով մսից՝ պետք է երկաթի պակասը փոխհատուցել B9 եւ B12 վիտամիններով, պնդում է սննդաբան Զուհրա Պավլովան:
Նա իր Instagram-ի էջում խորհուրդներ է տվել բուսակերներին:
Նա նշել է, որ B խմբի վիտամինները պետք է կիրառել մեթիլացված ձեւով:
Բացի այդ, պետք է մեծացնել բուսական սպիտակուցի քանակը եւ այն կենդանական սպիտակուցի քանակը, որը մարդը կարող է իրեն թույլ տալ, օրինակ՝ կաթնաշոռ, ձու կամ ձուկ:
Այդ մթերքները, մասնագետի խոսքով, օգնում են կանխել բշտիկների առաջացումը: Դրանք կարող են երկաթի պակասի կամ ստերոիդային հորմոնների բալանսի խախտմաբ հետեւանք լինել: