
Կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը, պնդում են որոշ մասնագետներ:
Լոյոլի համալսարանի (ԱՄՆ) կենսաբանության ամբիոնի դոցենտ, բժիշկ Քրիստոֆեր Թոմփսոնը պնդում է, որ պետք է պատվաստումից առաջ եւ հետո խուսափել տաքացնող ըմպելիքներից: Խնդիրն այն է, որ արյան մեջ ալկոհոլի առկայությունն իմունային համակարգին ստիպում է քիչ արդյունավետ աշխատել, ինչը կարող է ազդել վիրուսից հետագա պաշտպանության վրա: