Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ամառային կերպարում է։
Իր միկրոբլոգում տեղադրված լուսանկարում երիտասարդ երգչուհին սպիտակ զգեստ է կրում։ Սոնան արձակել է մազերը, նվազագույն շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ծղոտե լայնեզր գլխարկ, պայուսակ, արեւային ակնոց եւ վզնոցներ։ Մեկնաբանություններում օգտատերերը նրան հաճոյախոսություններ են արել. «Սիրուն Սոնա», «աննկարագրելի»։