Երգիչներ Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին՝ Ռոբերտը, արդեն 10 ամսական է։
Այդ առիթով երիտասարդ մայրիկը որդու հետ ջերմ լուսանկար է հրապարակել, որում գրկել է լայն ժպտացող փոքրիկին։ «Իմ հեքիաթ»,- հրապարակումը մակագրել է Արփին։ Դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններում, հետեւորդները փոքրիկին մաղթել են առողջ ու երջանիկ մեծանալ։