Երկու շաբաթ առաջ դերասանուհի Ելենա Պրոկլովան «Секрет на миллион» շոուի եթերում պատմել է այն մասին, թե ինչպես է 12 եւ 15 տարեկանում նկարահանումների ընթացքում իրեն հետապնդել ազդեցիկ դերասան։ Նա չի նշել դերասանը անունը, սակայն գործընկերները կարծել են, որ խոսքն Օլեգ Տաբակովն է։
Պրոկլովայի նախկին գործընկերը «Մոսկոսվկի կոմսոմոլեցի» հետ զրույցում նշել է, որ դերասանուհին անամոթաբար է վարվել, նախկինում էլ առանձնանում էր պարսավելի արարքներով։
Դերասան Սերգեյ Նիկոնենկոն, որը Պրոկվոլայի հետ խաղում էր նրա առաջին աշխատանքում՝ «Զանգահարում եմ, բացեք դռները», հիշում է, որ ժամանակին աստղը պարծենում էր ընձուղտի սպանության համար։ Ելենան ու նրա ամուսինը կենդանուն սպանել են որսի ընթացքում։
«Շոկային էպիզոդ եմ հիշում։ Նա պատմեց, որ որսի է գնացել ամուսնու հետ, եւ նրանք այնտեղ ընձուղտի են սպանել։ Ես այդ ժամանակ հարցրի նրան․ «Ինչպե՞ս կարող էիք։ Ինչպե՞ս է ձեռքը բարձրացել»։ Սպանել ընձուղտի, որին Գումիլյովը բանաստեղծություններ էր նվիրում։ Բայց Պրոկլովան հավելեց, որ ինքը միսը տվել է տեղի բնակիչներին։ Ինձ շոկի է ենթարկել, թե ինչպես կարել է կրակել այդպիսի գեղեցկության ուղղությամբ։ Ինչպես կարելի է կրակոց արձակել ռուս հզոր պոետի մասին հիշողության ուղղությամբ, որը ստեղծել է ռուսական թատրոնը»,- հայտարարել է Նիկոնենկոն։
Տաբակովի մասին Պրոկլովայի անկեղծ հայտարարության մասին Նիկոնենկոն կտրուկ է արտահայտվել․ «Ինչ հիմարություն։ Կամ նա գումարային խնդիրներ ունի։ Անցել է խղճի վրայով»։