
Հաղորդավար Հրաչ Մուրադյանը, որն օրերս հայտնել էր ընտանիքում սպասվող համալրման մասին, ընտանեկան նոր հրապարակում է արել։
Հաղորդավարն Ինստագրամյան էջում հոլովակ է հրապարակել, որում ցույց է տվել, թե ինչպես է մայրիկին հայտնել ուրախալի լուրը։ Հրաչ Մուրադյանը նրան գեղեցիկ փաթեթավորմամբ տուփ է նվիրել, որը բացելով էլ նա տեղեկացել է լուրի մասին։ «Մամային ասում եմ, որ թոռնիկ է ունենալու»,- հոլովակը մակագրել է հաղորդավարը։