Ներկայացնում ենք Լիլիա Ամիրխանյանի գրառումը ֆեյսբուքի իր էջից.
«Կառավարության՝ մայիսի 6-ի հերթական նիստի ընթացքում պինդ օգտագար հանածոների դասակարգման մասին 2013թ. որոշման հավելվածում փոփոխություններ կատարվեցին:
Համաձայն այդ փոփոխությունների Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող պինդ օգտակար հանածոների պաշարները համարվում են արտահաշվեկշռային:
Որոշման մեջ չկա նման ուղիղ ձևակերպում, փոխարենը փոփոխություններ կան արտահաշվեկշռային դասակարգման ձևակերպման մեջ, ինչպես նաև հավելվածի նոր ենթակետի ավելացում կա, որոնք հանգեցնում են այդ մտքին:
Մասնավորապես, 2013թ, որոշման հավելվածի 29 –րդ կետի 2-րդ ենթակետում արված փոփոխություններով արտահաշվեկշռային են համարվում պինդ օգտակար հանածոների պաշաները, «որոնց օգտագործումը հաստատված կոնդիցիաների, բնության և շրջակա միջավայրի պահպանության պահանջների համաձայն ներկայումս տնտեսապես նպատակահարմար չէ, կամ անհնար է փաստել դրանց տնտեսական նպատակահարմարությունը՝ Հայաստանի Հանրապետության հարևանի երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվելու և հասանելիության խոչընդոտների հանգամանքներով պայմանավորված, բայց որոնք հետագայում կարող են վերածվել հաշվեկշռայինի»:
Որոշման մեջ հավելվածի լրացումը 31.1 ենթակետի տեսքով ասում է.
«ՀՀ հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող պինդ օգտակար հանածոների պաշարներն արտահաշվեկշռայինից վերագրվում են հաշվեկշռայինի կամ դուրս են գրվում ՀՀ հարևան երկրների հետ սահմանային վիճելի համարվող տարածքների և հասանելիության խոչընդոտների հետ կապված վեճերի կարգավորման դեպքում»:
2013թ. որոշման մեջ արվել են ևս մի քանի փոփոխություններ՝ ընդհանուր առմամբ նախորդիվ ներկայացվածների տրամաբանության մեջ:
Եթե փորձենք պարզ խոսքերով վերծանել փոփոխություններն, ապա ՀՀ Կառավարությունը հարևանների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող օգտակար հանածոների պաշարներն այլևս համարում է արտահաշվեկռային (հետագայում դուրս գրման կամ հաշվեկշռայինի վերդարձարձի հնարավորությամբ):
Հաշվեկշռայինի և արտահաշվեկռայինի տարբերությունը կայանում է նրանում, որ առաջինի օգտագործումը համարվում է տնտեսապես նպատակահարմար, երկրորդինը տնտեսապես ոչ նպատակահարմար կամ, ըստ նոր փոփոխությունների, հասանելիության խոչընտոդների հետ կապված՝ անհնարին:
Հաշվի առնելով հագամանքը, որ բոլորս գիտենք, թե որոնք են սահմանային վիճելի տարածքներում գտնվող պինդ օգտակար հանածոները, և ինչպիսին են դրանց նշանակությունը, այս փոփոխությունների հետ կապված առաջանում են մի շարք օբյեկտիվ հարցադրումներ:
- Արդյո՞ք սահմանային վիճելի տարածքների հետ կապված այսօր ունենք կամ նախատեսվում է գործընթաց, որի առկայության պարագայում վերոնշյալ փոփոխություններն անհրաժեշտություն են:
- Ինչու՞ նոյեմբերի 9-10 հայտարարության ստորագրումից 6 ամիս անց:
- Ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում հարևանների հետ սահմանային վիճելի տարածքներում գտնվող օգտակար պաշարների մասշտաբը:
- Ի՞նչ հետևանքներ է դա ունենալու ՀՀ տնտեսության վրա:
Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ունենալու դեպքում միայն կարող ենք օբյեկտիվ գնահատականներ հնչեցնել կատարված փոփոխությունների վերաբերյալ»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lilia.amirkhanyan/posts/10226446368085070