Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Սոնան պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Երգչուհին սեւ զգեստ է կրում, որը համադրել է նույն գույնի գլխաշորի եւ պայուսակի հետ։ Նա արձակել է մազերն ու նուրբ վզնոցներ ընտրել՝ կերպարն ամբողջացնելով արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները դրական խոսքեր են գրել նրան․«Անուշիկ, տաղանդավոր աղջիկ»։