Պարուհի եւ դիզայներ Վարդանուշ Մարտիրոսյանը, որը հայտնի է VARDA կեղծանունով, Instagram-յան էջում նոր հրապարակում է արել, որում պատմել է ընտանիքում ողբերգության մասին։ Արտիստի զարմուհու՝ Եվայի մոտ սուր լիմֆոբլաստային լեյկոզ է ախտորոշվել։ Վարդան պատմել է, թե որքան մարդիկ են արձագանքել օգնության խնդրանքին։
«Երեկ լաց եմ եղել ամբողջ օրն ու երեկոն, զարմուհուս բուժման համար գումար հավաքելու մասին հրապարակումից հետո ընկերուհուս երեխան ասաց, որ կտա իր խնայատուփի ամբողջ գումարը․․․ Մատակարարներից մեկը, որից ես կտոր եմ գնում, տեսնելով WhatsApp-ում իմ կարգավիճակը, անմիջապես գումար է փոխանցել իմ քարտին։ Խոսել եմ քրոջս հետ, նա ասաց, որ կամաց-կամաց կյանք է վերադառնում, այնքան բարի մարդիկ են արձագանքել օգնության կանչին։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ընկերներիցս ու հետեւորդներիցս աջակցության համար։ Մենք լավ լուր ունենք, նախնական անալիզը ցույց է տվել, որ Եվայի ավագ եղբայրն իդեալականորեն համապատասխանում է դոնորի դերին։ Սա շատ լավ լուր է, քանի որ համապատասխան դոնորի գտնելու հավանականությունը մեկն է 500 հազարից»,- պատմել է Մարտիրոսյանը։
Փոխանցում կարելի է կատարել դիզայների «Սբերբանկի» անձնական հաշվին
Ստացող՝ Մարտիրոսյան Վարդանուշ Սոսովնա
5228600554689416