Մի քանի օր է, ինչ համացանցում մեծ աղմուկ է բարձացել համացանցային օգտատերերից մեկի գրառումը, որում նա նշում էր, որ «Առաջնորդներ» սերիալը գովազդում է հարազատների միջև սեռական կապը կամ այլ կերպ ասած` սերիալը այլասերվածության գովաբանություն է:
Asekose.am-ը կապ հաստատեց սերալի սցենարիստ Դիանա Գրիգորյանի հետ` թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով:
«Ես համացանցային գրառումներից տեղյակ չեմ, քանի որ ինձ մոտ գերծանրաբեռնված վիճակ է, դրա ժամանակը չունեմ, որպեսզի համացանցային անիմաստ խժդժությւոնների մեջ ներգրավվեմ: Այդ նամակը եկել է հեռուստատեսություն, որը ես անձամբ կարդացել եմ: Տվյալ անձնավորությունը թող ուշադիր նայի ֆիլմը: Ֆիլմում մորաքրոջ 2 երեխաները սիրահարված չեն իրար, քանի որ սերը միայն Դավիթ Թադևոսյանի կերպարի` Ժանոյի կերպարի կողմից է, իսկ նրա կողմից սիրահարությունը երբ եղել է, նա այդ ժամանակ չի իմացել, որ նրանք մորաքրոջ երեխաներ են: Նամակի հեղինակը նշել է նաև, որ հերոսուհու հայրը նրան որդեգրել է, մինչդեռ սերիալում Մոնթեն իմ իսկական հայրն է, այսինքն` սա էլ է սխալ է, կամ լավ չի նայել գրառման հեղինակը: Սերիալում իմ մարմանվորած կերպարի` Ադանեի հայրը միակ մարդն է, ով գիտի, որ մենք մորաքրոջ երեխաներ չենք: Յութուբյան 254-րդ սերիայում արդեն բացահայտվում է այդ ամենը: Հեռուստատեսությամբ այդ սերիան, որը կլինի այս տարվա վերջին սերիան, կցուցադրվի դեկտեմբերի 30-ին ` ժամը 9:45:
Դիանա Գրիգորյանին վրդովվեցրել էր հատկապես այն փաստը, որ նամակում կա «այլասերում» բառը:
«Ամենավատն այն է, որ մարդիկ սխալ ենթադրություններ են անում, օգտագործում «այլասերում» բառը` առանց հասկանալու այլասերում կա, թե ոչ: Մենք նման միտում չենք ունեցել, մեր մտքի ծայրով անգամ նման բան չի անցել, մենք նման բանի մասին մտածել չէինք էլ կարող մտածել, դա բացառված է: Նման բանի մասին մտածող մարդիկ իրենց հիվանդ երևակայության մասին պետք է մտածեն: Սերիալում մի տեսարան կա, երբ հարսանիքի ժամանակ իմ մարմնավորած կերպարի հայրն ափսոսանք է հայտնում, որ աղջիկն ամուսանցել է անպիտան մեկի հետ և ոչ թե Ժանոյի հետ: Մարդկանց մոտ, հավանաբար, այս տեսարանն է մտածելու որոշակի տեղիք տվել: Մենք դա արել ենք, որ ինտրիգ թողնենք, որպեսզի ամեն մի դերասանի շուրթերից հնչած նախադասություն հեռուստադիտողին ծուղակը գցի, և նա սկսի մտածել, թե ինչու այսպես ասաց այս կամ այն դերասանը: Այս ամենն արվել է միայն նրա համար, որ հեռուստադիտողը գնա այդ ուղղությամբ, մտածի, որ դեռ բաներ կան բացահայտվելու: Նման տեսարանները միտում ունեն հետաքրքրություն առաջացնելու հեռուստադիտողների մոտ` հաջորդ սերիան նայելու համար»:
Զրույցի վերջում Դիանան նշեց նաև, որ սերիալն այս տարի դեռ չի ավարտվելու.
«Ուրբաթ օրը կլինի տարվա վերջին սերիան, իսկ հանգստյան օրերից հետո սերալը կրկին եթերում կլինի, ուրբաթ օրվա եթերն ամանօրյա չի լինելու, ցուցադրվելու են միանգամից 2 սերաիներ»:
Հավելենք, որ նամակն ուղարկվել է «Արմենիա» հեռուստաընկերություն, որի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն արդեն արձագանքել է: