Կանայք սիրում են տղամարդուն նրա արտաքին տվյալների համար, սակայն դա չի նշանակում, թե բոլորը պիտի կուլտուրիստներ կամ մարզված մարզիկներ լինեն: Մեզ` կանանց, հերիք է, որ դժվար պահին հնարավոր լինի հույս դնել տղամարդու վրա ինչպես ֆիզիկապես, այնպես էլ բարոյապես:
Որոշ կանայք կարող են իրենց երկրորդ կեսին սիրել հումորի լավ զգացում ունենալու համար. չէ որ ծիծաղը բոլոր հիվանդությունների դեմ դեղ է համարվում: Այն տղամարդու հետ, որն աղջկան ստիպում է ծիծաղել, ուզում ես հնարավորինս երկար մնալ:
Շատ կանայք կարծում են, որ հնարավոր է տղամարդուն սիրել ուղղակի նրա ամուր եւ ջերմ գրկախառնությունների համար, որոնք կնոջը թույլ են տալիս իրեն փխրուն եւ միաժամանակ լիովին պաշտպանված զգալ:
Ի տարբերություն ընկերուհիների, տղամարդը միշտ ճշմարտությունը կասի, եւ չնայած դա ոչ միշտ է հաճելի, տղամարդուն այդ գիծը դրական է: Որոշ տղաներ շատ իմպուլսիվ են եւ հակված են վայրկենական արարքների, որոնք ամենադրական հույզեր են բերում: Տղամարդիկ միշտ ձգտում են որեւէ նոր բան փորձել, պատրաստ են նոր հորիզոններ նվաճել եւ ուրախանալ բացահայտումներից:
Կնոջը կարող է հունից հանել ամեն մանրուք: Տղամարդիկ հակված չեն վշտանալ ամեն մանրուքից, ինչը հենց կանանց ուշադրությանը եւ հարգանքին է արժանանում: Համաձայնեք, ինչ հաճելի է, երբ տղամարդը գիտե, թե կնոջը ինչ եւ երբ է պետք ու կարող է նրան տալ դա: