Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Ամիսներ առաջ լույս աշխարհ է եկել զույգի դուստրը՝ Մարիան։ Կադրում Լիլուն դասական կերապարում է․ նա զգեստ է ընտրել եւ բարձրակրունկներ։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին պատասխանել է նաեւ հետեւորդների հարցերին՝ նշելով, որ նիհարել է 8 կիլոգրամով։ Նա նաեւ նշել է, որ արդյունքին հասել է՝ սննդակարգից հանելով հացը եւ քաղցրավենիքը։