Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը ընկեր ունի։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջի սթորի բաժնում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ընտրյալ ունի։ Մադոննան սիրելիի հետ լուսանկար է հրապարակել, սակայն նրա դեմքը մասամբ է երևում։
Նշենք, որ դերասան Սոս Ջանիբեկյանի և Մադոննայի բաժանության մասին հայտնի դարձավ նախորդ տարվա օգոստոսին, սակայն նրանք ավելի վաղ էին բաժանվել։
Զույգի դուստրը՝ Անաիսը, արդեն 2.5 տարեկան է։ Վերջերս Tert.am Life–ին տված հարցազրույցում Մադոննան ասել էր, որ անկախ բաժանությունից ինքն ու Սոսը փորձում են անել լավագույնը Անաիսի համար։
«Մեր հարաբերություններն էլ շատ ջերմ են։ Այն պահերին, երբ երեքով ենք, ամեն ինչ անում ենք, որպեսզի երեխան չզգա, որ բաժանված ենք։ Երկուսս է շատ լավ գիտակցում ենք, որ մեր միասին չապրելը չպետք է ազդի երեխայի վրա»,– ասել էր նա։