Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ոճի, էժան հագուստ գնելուց չխուսափելու, Իննա Խոջամիրյանի հետ ընկերության ու Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմության մասին. news.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը՝ ոճի, էժան հագուստ գնելուց չխուսափելու, Իննա Խոջամիրյանի հետ ընկերության ու Դավիթ Աֆրիկյանի հետ մտերմության մասին. news.am

Դերասանուհի Օլյա Հակոբյանն իր նոր լուսանկարներով վառ տրամադրություն է փոխանցում սոցիալական ցանցի իր էջերի հետեւորդներին: Նոր ֆոտոշարքը, որն իրականացրել է լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ, դերասանուհին առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր մի շարք հարցերին՝ իր ոճի, զգեստապահարանի եւ ոճային ամենամեծ քննադատի մասին: Օլյայի հետ զրուցել ենք նաեւ իր հետեւորդների կողմից հաճախ տրվող հարցերի՝ դերասանուհի Իննա Խոջամիրյանի հետ ընկերության եւ դերասան Դավիթ Աֆրիկյանի հետ իրական հարաբերությունների ու մտերմության մասին:

Անդրադառնալով իր գունեղ ֆոտոշարքին՝ Օլյան նշեց,-«Լուսանկարիչ Ալբերտ Հարությունյանի հետ արդեն երրորդ անգամ ենք համագործակցում, եւ կարող եմ ասել, որ ինձ ամեն անգամ ավելի ու ավելի է զարմացնում իր մոտեցումը գործին: Միանշանակ՝ մեծ հաճույք եմ ստանում իր հետ աշատանքից. միմյանց օգնելով, տարատեսակ մտքեր առաջարկելով՝ գալիս ենք ընդհանուր գաղափարի, եւ ես միշտ գոհ եմ մնում ստացված արդյունքից»:

Էկրանին Օլյային հեռուստադիտողը հաճախ տեսնում է դասական ոճում, մինչդեռ ֆոտոշարքերում դերասանուհին, սովորաբար, ներկայանում է սպորտային կամ casual կերպարում: Հարցին՝ ո՞ր ոճն է ավելի գերակշռող իր առօրյայում, դերասանուհին պատասխանեց.

«Ես շատ տարբեր եմ հագնվում՝ կախված այն փաստից, թե ուր եմ գնում եւ ինչ նատակով, բայց ինձ մոտ ավելի հաճախ գերակշռում է casual ոճը, որը նախ՝ շատ հարմար է, երկրորդ՝ դրա հետ շատ հեշտ է համադրել տարբեր ոճերը, երրորդ՝ քանի որ ես զբաղվում եմ սպորտով, ինձ այդ ոճն ավելի հոգեհարազատ է առօրյայում: Իսկ էկրանին ես, հիմնականում, մարմնավորում եմ էլեգանտ կանանց, ինչի համար էլ ինձ եթերով ավելի հաճախ նման ոճում կարելի է տեսնել: Բայց առօրյայում, անգամ, երբ դասական ոճի հագուստ եմ կրում, այն համադրում եմ որեւէ սպորտային դետալի՝ օրինակ՝ կոշիկի, գլխարկի եւ այդ ոճի այլ աքսեսուարի հետ»:

Ամբողջությամբ՝ news.am