Մոնաշի համալսարանի ավստրալացի գիտնականները ստեղծել են ռոբոտ՝ խնձորի բերքն արագ հավաքելու համար: Այս մասին հաղորդում է New Atlas-ը:
Սարքն ունի հատուկ տեսախցիկներ, որոնք աշխատում են ալգորիթմների միջոցով: Դրանք զննում են խնձորի ծառերը, իսկ ռոբոտը քաղում է մրգերը՝ այն բռնելով փափուկ չորս մատներով:
Նշվում է, որ ռոբոտը «տեսնում» է ծառի վրա աճող պտուղների ավելի քան 90%-ն ընդամենը մի վայրկյանում:
Այս պահին սարքն արդեն փորձարկվել է: Փորձը ցույց է տվել, որ ռոբոտը վնասել է քաղված խնձորների միայն վեց տոկոսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը