Եթե Դուք տեղափոխվել եք ապրելու Իսպանիայում, ուսումնասիրում եք իսպաներեն լեզուն կամ պարզապես սիրում եք իսպանական մշակույթը, ապա այս ֆիլմերի դիտումը լավագույն միջոցներից մեկն է ծանոթանալու համար իսպանական վառ կոլորիտին:
Մաշկը, որում ես ապրում եմ / Кожа, в которой я живу / La piel que habito (2011)
Ռեժիսորը՝ Պեդրո Ալմոդովար
Հայտնի վիրաբույժը բացահայտում է մարդկային արհեստական մաշկի ստեղծման գաղտնիքը և բոլորից ծածուկ սկսում է փորձեր կատարել մարդկանց վրա:
Ծովը՝ ներսում / Море внутри / Mar adentro (2004)
Ռեժիսորը՝ Ալեխանդրո Ամենաբար
Հիմնվելով իրական դեպքերի վրա՝ այս ֆիլմը պատմում է իսպանացի նախկին ծովային Ռամոն Սամպեդրոյի կյանքի վերջին երկու տարիների մասին, որը մոտ 30 տարի պայքարել է էվթանազիայի իրավունքի համար:
Երկնքից երեք մետր վեր / Три метра над уровнем неба / Tres metros sobre el cielo (2010)
Ռեժիսորը՝ Ֆերնանդո Գոնսալես Մորինա
Վատ տղա, լավ աղջիկ, առաջին մեծ սեր: Շատ պարզ է հնչում, բայց գերազանց դերասանական կազմը և Բարսելոնայի ճոխ տեսարաններն այս համեստ սյուժեով ֆիլմը դարձրել են իսպանական կինոարտադրության ամենահայտնի ֆիլմերից մեկը:
8 բասկյան ազգանուն / 8 баскских фамилий / Ocho apellidos vascos (2011)
Ռեժիսորը՝ Էմիլիո Մարտինես Լասարո
Ամեն ինչ անդալուզցիների և բասկերի միջև ավանդական հակամարտության առանձնահատկությունների մասին: Բայց նույնիսկ այսքան տարբեր հյուսիսաբնակ և հարավաբնակ մարդիկ ստիպված պետք է լինեն ընդհանուր լեզու գտնել հանուն սիրո:
Կանայք՝ նյարդային խանգարման եզրին / Женщины на грани нервного срыва / Mujeres al borde de un ataque de nervios (1988)
Ռեժիսորը՝ Պեդրո Ալմոդովար
«Ինձ երբեք դուր չեն եկել տղամարդիկ, որոնց ես սիրահարված եմ եղել, և ես երբեք սիրահարված չեմ եղել այն տղամարդկանց, որոնք ինձ դուր են եկել»:
Վեպ՝ առանց սիրո, և կատակերգություն՝ առանց ծիծակի. հենց այս ֆիլմից հետո շատերը սկսում են դիտել այն ամենը, ինչ նկարել է Պեդրո Ալմոդովարը:
Բացիր աչքերդ / Открой глаза / Аbre los ojos (1997)
Ռեժիսորը՝ Ալեխանդրո Ամենաբար
Սեսարը գեղեցիկ և հարուստ երիտասարդ է, ում կանայք շատ են սիրում, սակայն նա չի ուզում նրանց հետ լուրջ հարաբերություններ ունենալ: Մի անգամ երեկույթի ժամանակ Սեսարը ծանոթանում է իր լավագույն ընկեր Պելայոյի ընկերուհու՝ Սոֆիայի հետ և սիրահարվում է նրան:
Ամեն ինչ մորս մասին / Всё о моей матери / Todo sobre mi madre (1999)
Ռեժիսորը՝ Պեդրո Ալմոդովար
Սա ֆիլմ է կանանց մասին և կանանց համար: Պեդրո Ալմոդովարը նվիրել է իր ֆիլմը «Բոլոր դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր կանանց, որոնք խաղում են, բոլոր տղամարդկանց, որոնք խաղում են և վերածվում են կանանց, բոլոր նրանց, ովքեր ուզում են մայր դառնալ, և իմ մորը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը