Նոր մուլտֆիլմ՝ «Հոգու» ստեղծողների կողմից (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նոր մուլտֆիլմ՝ «Հոգու» ստեղծողների կողմից

Pixar Animation Studios և Walt Disney Pictures կինոընկերությունները ներկայացրել են «Լուկա» նոր մուլտֆիլմի թրեյլերը:

«Լուկա» անիմացիոն ֆիլմը դպրոցական լավագույն ընկերների արկածների մասին է, ովքեր ապրում են Իտալիայիում:

Ըստ սյուժեի՝ տղան մեծանում է և վայելում կյանքը: Այնուամենայնիվ, նա հանկարծ ընկնում է զարմանալի արկածի մեջ:

Նշվում է, որ «Լուկա» մուլտֆիլմի սցենարը հեղինակել են Ջեսի Էնդրյուսը և Մայքլ Ջոնսը, ով աշխատել է Օսկար-2021-ում հաղթած «Հոգի» մուլտֆիլմի սցենարի վրա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը