Մայրությունը ջնջում է մշակութային տարբերությունները. մայրերի հուզիչ դիմանկարներ՝ ամբողջ աշխարհից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մայրությունը ջնջում է մշակութային տարբերությունները. մայրերի հուզիչ դիմանկարներ՝ ամբողջ աշխարհից

2013 թվականից ի վեր լուսանկարիչ Միխաելա Նորոկը շրջում է աշխարհով՝ լուսանկարելով կանանց գեղեցկությունը իր՝ «Գեղեցկության ատլաս» նախագծի համար: Ռումինուհին արդեն այցելել է ավելի քան 50 երկիր: Լուսանկարչական նախագծի համար Նորոկը շատ է լուսանկարում նաև մայրերի: Նրա աշխատանքները եզակի հնարավորություն են ընձեռում տեսնելու, թե ինչպիսին է մայրությունը ամբողջ աշխարհում` Նյու Յորքից մինչև Նեպալ, Տոկիոյից մինչ Միլան:

«Նրանց միջև միշտ յուրահատուկ քիմիա և ինտիմ կապ կա: Այս առանձնահատուկ պահերին այնքան շատ գեղեցկություն և բարություն կա»,- իր աշխատանքները մեկնաբանել է Միխաելան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը