Կյանքի տեմպը ժամանակակից աշխարհում մեզ մշտապես պահում է սթրեսի վիճակում: Ոմանք պրակտիկորեն չեն զգում այդ ճնշումը, իսկ ոմանց այն լրջորեն խանգարում է ապրել: Չնայած հարուստ մարդիկ կարող են իրենց շատ բան թույլ տալ նյութական աշխարհում, այնուամենայնիվ, ենթարկվում են սթրեսի ոչ պակաս, քան մենք: Ինչպե՞ս են նրանք պայքարում այդ բացասական երևույթի դեմ, և օգնո՞ւմ է արդյոք նրանց փողը:
- Օգնեք ուրիշներին
Virgin ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը խորհուրդ է տալիս ճիշտ դնել առաջնայնությունները կյանքում և միշտ օգնել նրանց, ովքեր զգում են դրա կարիքը: Ռիչարդը գտնում է, որ օգնելով ուրիշներին՝ մենք դառնում ենք ավելի երջանիկ և մաքուր:
- Կարգավորեք աշխատանքային գոծընթացը
Twitter-ի հայրերից մեկը՝ Ջեք Դորսին, գտնում է, որ սթրեսի հիմնական պատճառը տհաճ անակնկալներն են: Դրա համար պետք է պլանավորել աշխատանքը և առաջ շարժվել՝ համաձայն այդ պլանի:
- Սիրով վերաբերվեք այն բանին, ինչ անում եք
Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինին սթրեսի դեմ պայքարում օգնում է աշխատանքի նկատմամբ սերը: Չսիրած գործով զբաղվելը սթրեսի հիմնական աղբյուրներից մեկն է, և դա կախված չէ նրանից, թե Դուք ինչքան գումար եք վաստակում:
- Չի կարելի արհամարհել պրոբլեմները
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գտնում է, որ ավելի լավ է կանխարգելել, քան պայքարել:
- Սովորեք կենտրոնանալ
Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը գտնում է, որ սթրեսի ազդեցության տակ չընկնելու համար պետք է կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որը ամենից լավն է ստացվում Ձեզ մոտ:
- Ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանիքին
YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզեն Վոյժիտցկին, ով 5 երեխաների երջանիկ մայր է, խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ մոռանալ աշխատանքի մասին և ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:
- Սովորեք ուրախություն գտնել մանրուքներում
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հաղթահարում է սթրեսն ընթերցանության օգնությամբ: Միլիարդատերը կարդում է օրական ամենաքիչը մեկ ժամ:
- Մեդիտացիա արեք
Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը խորհուրդ էր տալիս խուսափել սթրեսից մեդիտացիայի միջոցով: Հանգստի այս միջոցն օգնում է մաքրել ուղեղը ծանր մտքերից և էֆեկտիվորեն թուլանալ:
- Հանգստյան մեկ օր շաբաթվա մեջ
Հայտնի հեռուստահաղորդավար և մեդիա աստղ Օփրա Ուինֆրին պնդում է, որ իր համար սթրեսից ազատվելու լավագույն միջոցը մեկօրյա լիարժեք հանգստյան օրն է շաբաթվա վերջում:
- Գնահատեք լռությունը և խուսափեք անպետք ընտրությունից
Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մի անգամ պատմել է այն մասին, որ ավելի վաղ հագուստ ընտրելիս օրական կորցրել է բավականին շատ ժամանակ: Չմտածելու համար այդ մասին՝ Մարկը գնել է նույն վերնաշապիկներից: Երիտասարդ միլիոնատերը կարծում է, որ նման զգեստապահարանը գերազանց որոշում է նրանց համար, ում համար թանկ են իր ժամանակը և նյարդերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը