Մայա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով երեւանյան street style-ը։
Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված լուսանկարում Մայա Պողոսյանը պատկերված է երեւանյան փողոցներից մեկում։ Նա կրում է կանաչ բլուզ, սեւ կիսաշրջազգեստ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ կազմվածքը։ Մայայի ալիքավոր մազերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացնում է արեյաին ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։