Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է գարնանային հմայիչ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Աստղիկը կրում է սպիտակ գույնի հագուստ․ տոպ, ջինսե լայնեզր տաբատ, բաճկոն։ Նրա վարսերն արձակված են, մեղմ շպարով է, իսկ ոճային կերպարն ամբողջացնում է արեւային նորաձեւ ակնոցը։