Տատյանա Բրուխունովան որդու՝ Վահանի հետ հուզիչ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Տատյանա Բրուխունովան որդու՝ Վահանի հետ հուզիչ տեսանյութ է հրապարակել

Կատակերգու Եվգենի Պետրոսյանի կինը՝ 32-ամյա Տատյանա Բրուխունովան, պարբերաբար լուսանկարներ է հրապարակում որդու հետ, սակայն առավել հուզիչ է եղել տեսանյութը, որը Բրուխունովան կինը տեղադրել է տոնական օրը։ Հոլովակում երիտասարդ մայրիկը գրկել է փոքրիկին, համբուրում է նրան ու ուրախացնում։ Վահանը ծիծաղում է եւ մայրիկից փորձում դրական հույզերի հերթական չափաբաժինը ստանալ։ «Միայն թե պատերազմ չլինի։ Եվ այլեւս ոչ մի սերունդ ստիպված չլինի ապրել պատերազմի սարսափները»,- տեսանյութի մեկնաբանություններում գրել է Բրուխունովան։

Հետեւորդները Տատյանային դրական մեկնաբանություններ են գրել։ «Աստված իմ, որքան ջերմ է», «որքան երջանիկ եք», «Տանյա, շնորհավոր հաղթանակի օրը։ Հիանալի տեսանյութ է»,- գրել են հետեւորդները։