Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազն» ընդգրկվել է Հելսինկիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում
Advertisement 1000 x 90

Դավիթ Բաբայանի «Կաֆկայի երազն» ընդգրկվել է Հելսինկիում կայանալիք անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի ծրագրում

«Կաֆկայի երազը» անիմացիոն կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Հելսինկիիում 2021 թվականի մայիսի 20-ից 23-ը անցկացվելիք «Animatricks International Animation Festival» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնին: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը` նշելով, որ այն նկարահանվել է «ԱրտՍտեպ ստուդիայի» կողմից եւ ստացել է կինոկենտրոնի աջակցությունը։

Ֆիլմի հեղինակն ու ռեժիսորը Դավիթ Բաբայանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Արմինե Հարությունյանը, նկարիչը՝ Գագիկ Բաբայանը, կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը։

news.am