«Խոստումնալից սկիզբ». Լուսինե Թովմասյանի հմայիչ կերպարը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Խոստումնալից սկիզբ». Լուսինե Թովմասյանի հմայիչ կերպարը

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լուսինե Թովմասյանը սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է մուգ գույնի պիջակի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, կրում է արեւային ակնոց։ Լուսինե Թովմասյանի ձեռքին գեղեցիկ ծաղկեփունջ է։ «Շաբաթվա խոստումնալից սկիզբ»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել․ «Ինչքան սիրուն ու բնական եք»։