50 ասույթներ, որոնք կստիպեն փոխել ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ
Advertisement 1000 x 90

50 ասույթներ, որոնք կստիպեն փոխել ձեր վերաբերմունքը կյանքի հանդեպ

Պաբլո Պիկասո
«Այն ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել, գոյություն ունի»:

Ջիլդա Ռադներ
«Ես կատարյալ ավարտ էի ակնկալում: Սակայն այժմ ես սովորել եմ, որ որոշ բանաստեղծություններ չունեն հանգավորում, որոշ պատմություններ էլ չունեն հստակ սկիզբ, առանցք կամ ավարտ: Կյանքի հետաքրքրությունը կայանում է նրանում, որ մենք շատ բան չգիտենք, հակված ենք փոփոխվելու, պետք է ամեն պահից օգտվենք ու լավագույնը քաղեք կյանքից` առանց նախապես իմանալու, թե ինչ է պատահելու հաջորդ պահին: Գայթակղիչ անորոշություն…»:

Այզեք Ազիմով
«Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ գիտությունն ավելի արագ է զարգանում ու կատարելագործվում, քան հասարակությունը` իմաստնանում»:

Ջոն Լենոն
«Գոյություն ունեն մոտիվացիայի երկու հրիչ ուժեր` վախն ու սերը: Երբ մենք վախենում ենք, ետ ենք քաշվում կյանքից: Երբ մենք սիրում ենք, ոգևորվածությամբ ու հոժարությամբ գրկաբաց ընդունում ենք այն ամենը, ինչ կյանքը տալիս է մեզ: Մենք պետք է նախ սովորենք սիրել ինքներս մեզ` մեր բոլոր առավելություններով ու անկատարությամբ հանդերձ: Եթե մենք չկարողանանք սիրել ինքներս մեզ, մենք չենք կարող ամբողջությամբ բացահայտել սիրելու մեր կարողությունը ու մեր ստեղծագործելու և արարելու հնարավորությունը: Էվոլյուցիայի և աշխարհն ավելի լավ տեղ դարձնելու հույսը ընկած է այն մարդկանց անվախության ու սրտաբացության մեջ, ովքեր գրկաբաց ընդունում են կյանքի ընձեռած բոլոր դժվարություներն ու անակնկալները»:

Լեմոնի Սնիկեթ
«Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում: Նրանք կարծես աղցան լինեն լավ ու վատ տարբեր բաղադրամասերով, որոնք միախառնված են իրար խառնաշփոթության ու հակասությունների մեջ»:

Ուիլ Ռոջերս
«Շատ մարդիկ են ծախսում իրենց վաստակած գումարները այնպիսի իրեր գնելու համար, որոնք նրանք իրականում չեն ուզում և դա միայն ուրիշների վրա տպավորություն թողնելու համար»:

Ջորջ Բեռնարդ Շոու
«Կյանքում սխալներ գործելը ոչ միայն ավելի պատվաբեր է, այլև ավելի օգտակար, քան կյանքը, որն ապրում ես ոչինչ չանելով»:

Արունդհատի Ռոյ
«Սիրել, սիրված լինել, երբեք չմոռանալ սեփական աննշանության մասին: Երբեք չսովորել անասելի բռնություններին և գռեհիկ անհավասարությանը, որը ամենուր տիրում է կյանքում: Ամենատխուր իրավիճակներում փնտրել ուրախություն: Գնահատել գեղեցկությունը: Երբեք չպարզեցնել այն, ինչ բարդ է, և չբարդացնել այն, ինչ պարզ է: Հարգել ուժը, բայց ոչ թե իշխանությունը: Եվ ամեն ինչից առաջ` տեսնել, փորձել և հասկանալ: Երբեք հայացքը չփախցնել և երբեք, երբեք չմոռանալ»:

Խուլիան Բարներս
«Գրքերն ասում են, թե նա այսպես արեց, որովհետև…: Կյանքն ուղղակի ասում է, որ նա այդպես արեց: Գրքերն այն վայրն են, որտեղ ամեն ինչ իր բացատրությունն է գտնում, կյանքը` որտեղ չկա ոչ մի բացատրություն: Այնպես որ, ես չեմ զարմանում, որ շատ մարդիկ գրքերն են նախընտրում»:

Ջիմ Մորիսոն
«Մարդիկ վախենում են իրենք իրենցից, իրենց իրականությունից և ամենաշատը` զգացմունքներից: Մարդիկ շատ են նշում, թե ինչքան հրաշալի բան է սերը, սակայն դա անկեղծ չէ: Սերը ցավ է պատճառում: Զգացմունքները խանգարում են: Մարդկանց սովորեցրել են, թե ցավը չարիք է և վտանգավոր: Ինչպե՞ս կարող են այդ դեպքում մարդիկ սիրել, եթե նրանք վախենում են զգալուց: Ցավը մեզ արթնացնելու համար է: Մարդիկ փորձում են թաքցնել իրենց ցավը, սակայն նրանք սխալ են թույլ տալիս: Ցավը մի բան է, որը պետք է կրել: Դու զգում ես քո ուժը, երբ ցավի փորձությունը հաղթահարում ես. ահա թե ինչն է կարևորը: Ցավը զգացմունք է: Քո զգացմունքները քո մի մասնիկն են, քո սեփական իրականությունը: Եթե դու ամաչում ես դրանցից ու թաքցնում դրանք, դու թույլ ես տալիս հասարակությանը ոչնչացնել քո իրականությունը: Դուք պետք է պաշտպանեք ցավը զգալու ձեր իրավունքը:

Կալու Նդուկե Կալու
«Այն ամենը, ինչ անում ես միայն քեզ համար, կորչում է այն ժամանակ, երբ դու այլևս չես լինում, իսկ այն ամենը, ինչ անում ես մյուսների համար, հավերժ մնում է որպես ժառանգություն»:

Ջոն Լենոն
«Չկա որևէ մի վայր, որտեղ դու հայտնվես, և որտեղ դու չպետք է լինեիր»:

Ջոն Կրակաուեր
«Կտրուկ փոփոխություններ կատարեք ձեր կյանքում և սկսեք համարձակությամբ այնպիսի քայլեր կատարել, որոնցում նախկինում միշտ կասկածել եք, թե կիրականացնեք, կամ մտածել, թե երբեք չեք անի: Շատ մարդիկ են ապրում տխուր հանգամանքներում, սակայն երբեք չեն փորձում փոխել այն իրավիճակը, որում հայտնվում են, քանի որ նրանք սովոր են պաշտպանվածության, հարմարավետության և պահպանողականության մեջ ապրել, այն դեպքում, երբ կարող է թվալ` բոլոր այս երևույթները խաղաղ են պահում մարդու միտքը, այնինչ իրականում չկա մարդու արկածախնդրային ոգուն ավելի վնասող բան, քան ապահով ապագայի միտքը: Կյանքի իրական ուրախությունն ու երջանկությունը թաքնված է այն նոր փորձառությունների մեջ, որոնց միջով անցնում ենք կյանքում, և հետևաբար չկա ավելի մեծ ուրախություն, քան անընդմեջ փոփոխվող կյանքի հորիզոնները, երբ ամեն օր նոր, ուրիշ արև է ծագում քեզ համար: Եթե դուք ցանկանում եք ավելին քաղել կյանքից, ապա պետք է կորցնեք ձեր միապաղաղ ապահովությանը կառչելու հակվածությունն ու նոր փորձառությունների գնաք, որոնք կարող են սկզբում ձեզ անմտություն թվալ, սակայն երբ դուք արդեն սովորեք այդ տեսակ կյանքին, այն ժամանակ կսկսեք հասկանալ դրա ամբողջ նշանակությունն ու գեղեցկությունը և կսկսեք գնահատել այն»:

Լաուրա Ինգալս Ուայլդեր
«Իրական արժեքները չեն փոփոխվել: Դեռևս պետք է համեստ լինել և ճշմարտախոս, մեր ունեցածից լավագույնը քաղել, ուրախանալ պարզ հաճույքներով և քաջություն ունենալ այն ժամանակ, երբ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես մենք ենք ցանկանում»:

Ֆրանկ Զապա
«Եթե դու այժմ ձանձրալի ու տաղտկալի կյանք ես վարում, որովհետև քո կյանքում շարժվել ես այնպես, ինչպես քեզ ասել են քո մայրը, հայրը, ուսուցիչը, վանականը կամ էլ հեռուստացույցից այն կողմ ինչ-որ մեկը, ապա դու արժանի ես այդպիսի կյանքի»:

Պաուլո Կոելյո
Երբ մենք ամենաքիչն ենք դրան սպասում, կյանքը մեր առջև փորձություն է դնում` փոխվելու մեր քաջությունն ու ցանկությունը փորձելու համար: Իմաստ չկա ձևացնելու, թե ոչինչ չի պատահել կամ ասել, թե պատրաստ չենք: Փորձությունը չի սպասի: Կյանքը ետ չի նայում: Մեկ շաբաթն ավելին քան բավական է, որպեսզի մենք որոշենք` ընդունում ենք մեր ճակատագիրը, թե ոչ:

Թոմ Ռոբինս
«Մեր կյանքն այնքան էլ սահմանափակ չէ, ինչպես մենք կարծում ենք: Աշխարհը հրաշալի տարօրինակ մի վայր է: Ոչնչի չի կարելի վստահել, բայց միայն սիրուն: Ամեն ինչ հնարավոր է, և մենք բոլորս կարող ենք երջանիկ ու բավարարված զգալ, եթե միայն համարձակություն ունենանք իսկապես ազատ լինել և իմաստություն ունենալ մի կողմ դնել մեր էգոն և դադարել այսքան լուրջ վերաբերվել ինքներս մեզ»:

Ջորջ Բեռնարդ Շոու
«Երբ երկու մարդիկ գտնվում են ամենադաժան, ամենահիմար, ամենախաբուսիկ ու ժամանակավոր կրքերի ազդեցության տակ, նրանք երդվում են, թե կմնան այդքան ոգևորված, աննորմալ ու հոգնեցնող վիճակում, մինչև որ մահը կբաժանի նրանց»:

Լաո Ցզի
Կյանքը բնական ու ինքնաբուխ փոփոխությունների ընթացք է: Մի հակառակվեք դրանց, դա միայն վիշտ կպատճառի: Թույլ տվեք իրականությանը իրականություն լինել: Թույլ տվեք դրանց բնականորեն առաջ շարժվել այն ուղղությամբ, որով դրանք ընթանում են»:

Մարկոս Ավրելիոս
«Վայելեք կյանքի գեղեցկությունը: Աստղերին նայեք և ինքներդ ձեզ պատկերացրեք նրանց հետ վազելիս»:

Այան Հիրսի Արի
«Կյանքում միակ բանը, որն ինձ իմացական աններդաշնակության է բերոււմ կամ ներքին կոնֆլիկտի, դա աթեիզմն է: Դա համոզմունք չէ: Մահն իրական է, որը փոխարինում է թե՛ քաղցրահնչյուն Եդեմը, թե՛ դժոխքի սարսուռը: Այնպես որ, կյանքը երկրի վրա իր ամբողջ առեղծվածներով, գեղեցկությամբ ու ցավով պետք է ավելի ամբողջական ապրել: Մենք սայթաքում ենք, ոտքի կանգնում, տխրում ենք, ինքնավստահ, անպաշտպան, միայնակ, ուրախ զգում և զգում սերը: Չկա սրանից ոչինչ ավելի, սակայն ես ինքս էլ ոչինչ ավելի չեմ ուզում»:

Միթչ Ալբոմ
«Ոչ մի պատահական արված քայլ չի լինում, մենք բոլորս փոխկապակցված ենք: Հնարավոր չէ մեկի կյանքն առանձնացնել մյուսից, ինչպես հնարավոր չէ զեփյուռն առանձնացնել քամուց:

Վուդի Ալեն
Եթե ցանկանում եք ծիծաղեցնել Աստծուն, պատմեք նրան ձեր ծրագրերի մասին»:

Ժողովող 3:1-8
«Ամեն ինչ իր ժամանակն ունի, երկնքի տակ եղող ամեն գործի համար ժամանակ կա, ծնվելու ժամանակ և մահանալու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածն արմատախիլ անելու ժամանակ, սպանելու ժամանակ և բուժելու ժամանակ, քանդելու ժամանակ և կառուցելու ժամանակ, լաց լինելու ժամանակ և ծիծաղելոււ ժամանակ, ողբալու ժամանակ և պարելու ժամանակ, քարեր շպրտելու և քարեր հավաքելու ժամանակ, գրկելու ժամանակ և գրկախառնությունից խուսափելու ժամանակ, ժամանակ փնտրելու և կորցրածի հետ համակերպվելու ժամանակ, պահելու ժամանակ և դեն նետելու ժամանակ, պատռելու ժամանակ և կարելու ժամանակ, ժամանակ լռելու և ժամանակ խոսելու համար, ժամանակ սիրելու և ժամանակ ատելու համար, ժամանակ պատերազմի և ժամանակ խաղաղության»:

Մարի Մանին Մորեսի
«Նույնիսկ եթե ցանկանում եք առաջ շարժվել, ձեր մի ոտքը այնուամենանիվ կարող է կապված լինել: Որպեսզի կարողանանք ազատ լինել, պետք է կարողանանք մոռանալ, բեռնաթափել սիրտը, ազատվել վախերից: Հրաժարվեք հին ցավը բորբոքելուց: Այն էներգիան, որը ձեզ կառչած է պահում ձեր անցյալից, թույլ չի տալիս ապրել ներկայով: Ինչի՞ց կցանկանայիք ազատվել այսօր»:

Դրու Քերի
«Ատո՞ւմ ես աշխատանքդ: Ինչո՞ւ: Հոգեբանական օգնության խումբ գոյություն ունի, և այն կոչվում է «Բոլորը»»:

Ջորջ Լյուիս Բորջիս
«Դուք քնից չեք արթնացել, այլ նախորդ երազից, և այդ երազը գտնվում էր մեկ այլ երազի մեջ և այդպես շարունակ, անվերջության մեջ, որը ավազի հատիկների չափ անհամար է: Այն ճանապարհը, որով քայլում եք, անվերջանալի է, և դուք արդեն կմահանաք, մինչև որ վերջապես արթնանաք քնից»:

Էնթոնի Ռոբինս
«Ես սկսեցի հասկանալ, որ նախկինում ապրած ձախողումներս ու պարտություններս հիմք էին դնում, որպեսզի այսօր ես հասկանամ, որ ապրելու մի նոր հարթակ եմ կառուցել, որն այսօր ես վայելում եմ»:

Ուինսթոն Չերչիլ
«Բոլորի կյանքում հատուկ պահ է գալիս, երբ կյանքը հնարավորություն է ընձեռում առանձնահատուկ ինչ-որ բան անել, մի բան, որը հատուկ է միայն մեզ, համապատասխան մեր տաղանդին ու կարողություններին: Եվ ինչպիսի ողբերգություն է, երբ այդ պահը գալիս է և անպատրաստ է գտնում մեզ կամ անընդունակ դրանից օգտվելու, այնինչ դա կարող էր կյանքի ամենակարևոր ժամը լինել»:

Էռնեստ Հեմինգուեյ
«Նրա տաղանդը այնքան բնական էր, որքան թիթեռի թևի փոշին: Մի ժամանակ նա դա չէր հասկանում, չէր ընկալում դրա կարևորությունը, ինչպես որ թիթեռը չէր գիտակցում իր թևերի փոշու նշանակությունը ու չգիտեր, որ այն կարող է վնասվել: Իսկ հետո նա զգաց իր թևերի վնասվածքը և սովորեց մտածել, սակայն նա չէր կարող այլևս թռչել, որվհետև սերը թռչելու հանդեպ արդեն չկար, և նա կարող էր միայն հիշել այն ժամանակները, երբ դա այնքան հեշտ էր»:

Միցուկի Սաոտոմե
«Եթե դուք ամբողջովին միայնակ լինեիք տիեզերքում, չլիներ մեկը, ում հետ կկիսեիք աստղերի գեղեցկությունը կամ ծիծաղեիք միասին, կկարողանայիք հպվել, ո՞րը կլիներ ձեր կյանքի իմաստը: Սերն է, որ կյանքին իմաստ է հաղորդում: Սա է ներդաշնակությունը: Մենք պետք է բացահայտենք միմյանց երջանկությունը, մարտահրավերների երջանկությունը, աճելու ու զարգանալու երջանկությունը»:

Թերենս Մքքենա
Մենք պետք է մշակույթ ստեղծենք և ոչ թե հեռուստացույց դիտենք կամ ամսագրեր կարդանք, և նույնիսկ չպետք է ազգային հանրային ռադիո ունկնդրենք: Ստեղծիր քո սեփական ռադիոշոուն: Տարածության ու ժամանակի կապը, որտեղ դու այժմ գտնվում ես, քո տիեզերքի անմիջական կենտրոնն է, և եթե դու անհանգստանում կամ մտածում ես Մայքլ Ջեքսոնի ու Բիլ Քլինթոնի կամ էլ մեկ ուրիշի մասին, ուրեմն դու կորցնում ես քո ուժն ու վստահությունը` ամեն ինչ հանձնելով ինչ-որ խորհրդանիշերի, խորհրդանիշեր, որոնք ստեղծվում են լրատվամիջոցների կողմից, այնպես որ դու ցանկանաս հագնվել x –ի նման և կամ y-ի նման շուրթեր ունենաս: Սա սպանում է ձեր մտածողությունը: Դուք եք իրականությունը, ձեր ընկերները, ձեր շփումը, ձեր հույսերը, ձեր ծրագրերը, վախերը: Մեզ ասում են, թե պետք է կրթություն ստանալ` որակավորում ձեռք բերել, այնուհետև աշխատանք գտնել, այս անել, այն անել: Դու ուղղակի խաղացող ես դառնում այն դեպքում, երբ նույնիսկ չես էլ ցանկանում խաղալ: Դու ցանկանում ես ետ ստանալ քո մտածողությունը մշակութային այդ «ճարտարագետների» ձեռքից, ովքեր ցանկանում են քեզ վերածել թերհաս մեկի, ով պետք է կուլ տա ամբողջ այն աղբը, որն արտադրվում է մեռնող աշխարհի ոսկորներից»:

Ջոն Բարոուս
«Ամեն անցնող օրը, իմ կարծիքով, շատ կարճ է իմ բոլոր այն մտքերի համար, որ ցանկանում եմ մտածել, բոլոր այն զբոսանքների համար, որ ես ուզում եմ կատարել, բոլոր այն գրքերի համար, որ ցանկանում եմ կարդալ, և բոլոր այն ընկերների համար, ում ցանկանում եմ տեսնել:

Լենգսթոն Հյուջիս
«Սիրում եմ ուտել, քնել, խմել և սիրահարված լինել: Սիրում եմ աշխատել, կարդալ, սովորել և հասկանալ կյանքը»:

Հելեն Քելեր
«Ամեն ինչ այս կյանքում հրաշք է իրենից ներկայացնում, նույնիսկ մթությունը և լռությունը, և ես սովորում եմ, որ ինչ իրավիճակում էլ հայտնվեմ, բավարարված ու գոհունակությամբ լցված լինեմ»:

Ջեյմս Ռասել Լոուել
«Ճակատագիրը սիրում է համարձակներին»:

Ս. ՋոյԲել
«Կարծում եմ` մենք աստղերի ենք նման: Երբեմն ինչ-որ բան կարծես պայթեցնում է մեզ, թվում է, թե մենք մեռնում ենք, սակայն իրականում մենք վերածվում ենք գերնոր աստղի: Հետո, երբ նայում ենք ինքներս մեզ, տեսնում ենք, թե ինչքան ավելի գեղեցիկ ենք, քան նախկինում»:

Գոլդի Հոուն
«Շատ հաճախ ճանապարհին հանդիպելով ձեր ճակատագրին` դուք ուղղակի ընտրում եք դրանից խուսափելը»:

Գրահամ Գրին
«Գրելը թերապիայի տեսակ է: Երբեմն զարմանում եմ, թե բոլոր նրանք, ովքեր չեն գրում, ստեղծագործում կամ նկարում, ինչպես են կարողանում փախչել խելագարվելուց, մելանխոլիայից, խուճապից ու վախից, որոնք հատուկ են մարդկանց»:

Ուայլֆերդ Փիթերսոն
«Քայլիր երազողների հետ, հավատացողների, համարձակների, ուրախների և ծրագրեր կազմողների հետ, նրանց հետ, ովքեր գործում են, հաջողակների հետ, ում գլուխներն ամպերի մեջ են, իսկ ոտքերը` գետնին: Թույլ տուր` նրանց ոգին բոցավառվի քո մեջ, որպեսզի այս աշխարհն իբրև ավելի լավ վայր թողնես, և ոչ թե այնպիսին, ինչպիսին դու էիր այն գտել»:

Մասել Փրոսթ
«Մարդիկ մեզ համար միանգամից չեն մահանում, այլ կարծես մնում են մեզ հետ ինչ-որ տարօրինակ աուրայով, որ ոչ մի կապ չունի անմահության հետ, սակայն որի միջոցով նրանք շարունակում են զբաղեցնել մեր միտքը այնպես, ինչպես երբ կենդանի էին: Կարծես նրանք ուղղակի ճանապարհորդում են այլ վայրերում»:

Սթիվ Մարաբոլի
«Երջանկությունը խնդիրների բացակայությունը չէ, այլ դրանք հաղթահարելու կարողությունը»:

Փ. Հարդինգ
«Ձեր սառը առավոտները լցված են սրտի ցավով այն բանի համար, որ չնայած ոչ ոք էլ ամբողջական խաղաղության մեջ չի ապրում այս կյանքում, այնուամենայնիվ, դա միակ բանն է, որ մենք ունենք, այն մերն է, սակայն լի հակասություններով: Ստացվում է` այն ամենը, ինչ մենք կարող ենք մերը համարել, հակասությունն է, այնուամենայնիվ, դա ավելի լավ է, քան չունենալ ոչինչ: Եվ երբ սառած ձեռքերով մաքրում եք սառնամանիքից զարդարված փայտը, ուրախանում եք` հասկանալով, որ ձեր անվստահությունը Աստծո կամքն է և նրա ողորմածությունը ձեր հանդեպ, որն այնքան գեղեցիկ է, և ավելի մեծ հստակության մի մաս, ինչպես քո հայրը միշտ ասել է քեզ տանն ասած քարոզներում ու խորհուրդներում: Եվ երբ ինչպես կացինն է մխրճվում փայտի մեջ, զգում եք ձեր սրտի ցավը, իսկ հոգում հակասություններ են ու խառնաշփոթ, մխիթարվեք այդ ամենով, քանի որ դուք դեռ ապրում եք, դեռ մարդ եք, դեռ հնարավորություն ունեք աշխարհի գեղեցկությունն ընդունելու, չնայած այն բանի, որ ոչինչ չեք արել դրան արժանանալու համար: Եվ երբ կսկսես նեղվել սրտիդ ցավից, ուղղակի հիշիր, որ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել` շուտով դու էլ այլևս չես լինի, վայելիր նույնիսկ ցավը, քանի դեռ ապրում ես»:

ՀաԱրուկի Մուրակամի
«Ահա թե ինչպես են պատահում պատմությունները` անսպասելի շրջադարձով: Միայն մի տեսակ երջանկություն գոյություն ունի, այնինչ դժբախտությունը գալիս է տարբեր կերպարանքներոով: Ինչպես Տոլստոյն է ասում, երջանկությունն այլաբանություն է, դժբախտությունը` պատմություն»:

Էրիկ Ֆրոմ
«Հետո ինչ, որ ուրիշները չեն հասկանում մեր պահվածքը: Այն, որ նրանք պահանջում են մեզնից շարժվել այնպես, ինչպես նրանք ընդունում են մեզ, հրամայելու փորձ է: Եթե մեր պահվածքը նրանց համար «անբնական» կամ էլ «հակասոցիալական» է, ապա թող հենց այդպես էլ լինի: Հաճախ նրանք շփոթում են մեր համարձակությունն ու ազատությունը մեզ հետ: Մենք ոչ ոքի առջև պարտավոր չենք բացատրություններ տալու մեր արարքների համար, քանի դեռ դրանք նրանց չեն վնասում: Քանի՜ մարդկանց կյանք է կործանվել «բացատրություններ տալու այս անհրաժեշտությունից», որը ենթադրում է, որ «բացատրությունը» պետք է «հասկացվի», ընդունվի: Թող ձեր արարքները դատվեն և ձեր արարքներից բացի` ձեր իրական մտադրությունները, սակայն հիշեք, որ ազատ մարդը պարտական է միայն ինքն իրեն բացատրություններ տալ, իր բանականությանն ու գիտակցությանը և մի քանի մարդու, ում բացատրություն տալը կարող է արդարացված լինել»:

Էնն Բրաշեյրս
«Դուք չեք կարող ջնջել անցյալը: Չեք կարող նույնիսկ փոխել այն: Սակայն երբեմն կյանքը հնարավորություն է տալիս այն ճիշտ ուղղությամբ տանել»:

Ջեք Լոնդոն
«Գոյություն ունի մի էքստազ, որը սահմաններ է դնում կյանքի վրա, որից այն կողմ կյանքը չի կարող շարունակվել: Այսպիսին է ապրելու պարադոքսը, էքստազը գալիս է այն ժամանակ, երբ անձն ամենից շատ է կենդանի, և այն գալիս է որպես ամբողջական մոռացություն այն բանի, որ նա կենդանի է: Այս էքստազը, այս մոռացությունը բաժին է ընկնում արվեստագետին, ով ինքնամոռաց տրվում է կրքերին, այն բաժին է ընկնում զինվորին, ով ինքնամոռաց պայքարում է թեժ ռազմադաշտում, բաժին է ընկնում այն այծյամին, որ առաջնորդում է հոտը: Այն կարելի է լսել գայլերի ոռնոցի մեջ, այն գայլերի, որոնց առջևով կենդանի սնունդը արագորեն անհետացել է լուսնի լույսի տակ»:

Օշո
«Տխրությունը խորության զգացում է պարգևում, ուրախությունը` բարձրության: Տխրությունն արմատներ է տալիս, ուրախությունը` ճյուղեր: Ուրախությունն ասես ծառ լինի, որը վեր է սլանում դեպի երկինք, իսկ տխրությունն ասես արմատներ, որոնք ներքև են ձգվում` դեպի Երկրի ընդերքը: Երկուսի կարիքն էլ ունենք.ինչքան բարձր է վեր սլանում ծառը, միաժամանակ այնքան ավելի խորն են նրա արմատները: Ինչքան մեծ է ծառը, այնքան մեծ են նրա արմատները: Այն միշտ համաչափ է աճում: Սա է հավասարակշռությունը:

Բուդդա Սիդհարտա Գուատամա Շակիամունի
«Սրտաբաց եղեք, և կյանքն ավելի հեշտ կլինի: Մեկ գդալ աղը ջրի բաժակում արդեն այդ ջուրը խմելու համար անպիտան է սարքում, իսկ մեկ գդալ աղը լճում չի նշմարվում»:

blognews.am