Երգչուհի Լիլուն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Երեկոյի համար երիտասարդ մայրիկը սեւ զգեստ է ընտրել, որը համադրել է բարձրակրունկների հետ։ «Անցած գիշերը։ Այստեղ հազվադեպ է լինում, որ մարդ չշտապի ու հանգիստ վայելի իր օրը։ Սա այդ օրերից էր»,- գրել է նա։