Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր եթերային կերպարը։
Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ, միջին երկարության զգեստ է կրում։ Մարինկան այն համադրել է կարմիր բարձրակրունկների հետ։ Նա արձակել է մազերն ու նախընտրել վառ շպար, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։