Լայն ջինսեր, հարմարավետ տոպեր, թափանցիկ զգեստներ ու շեշտված ուսեր. 2021-ի թրենդները՝ հայտնիների զգեստապահարանից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լայն ջինսեր, հարմարավետ տոպեր, թափանցիկ զգեստներ ու շեշտված ուսեր. 2021-ի թրենդները՝ հայտնիների զգեստապահարանից

Եղանակը դեռ, մեղմ ասած, արեւոտ չէ, բայց դա չի խանգարում մեզ, որ սկսենք թարմացնել մեր ամառային զգեստապահարանները, իսկ դրանք այս տարի, առավել, քան երբեւէ, դեպի հարմարավետեւթյուն են տանում:

NEWS.am STYLE-ը 2021-ի ամառային թրենդները ներկայացնում է հայտնիների զգեստապահարաններից վերցրած օրինակներով:

Անխոս, 2021-ի ամենասիրված թրենդը դարձել են լայն ջինսերը, որոնք, ի դեպ, շատ նորաձեւ էին նաեւ 90-ականներին, ինչը կրկին ապացուցում է, որ նորաձեւությունը հեռանում է՝ նորովի վերադառնալու նպատակով: