Կանանց եւ տղամարդկանց տարբեր բաներ են բարկացնում։ Փորձենք հասկանալ, թե հատկապես ինչ։ Հարաբերություններում ներդաշնակություն գտնելը բարդ է։ Ինչպե՞ս ամրացնել հարաբերությունները կնոջ կամ ամուսնու հետ, պահպանել դրանք։ Մշտապես ստիպված ենք լինում համակերպվել ինչ-որ բանի հետ կամ հակառակը՝ պատերազմել տղամարդու սովորույթների հետ։ Օրինակ՝ համեղ ճաշից կամ թեթեւ ընթրիքից հետո սպասք է հավաքվում, որը, հասկանալի է, կինը պետք է հավաքի։ Իսկ մի՞թե դժվար է գոնե ափսեն սեղանից վերցնել։ Այդ պահին ցանկանում ես ամուսնուդ մասնատել։ Նույնպիսի իրավիճակներ են լինում, երբ տղամարդն է ցանկանում նույն կերպ վարվել։
Եկեք պարզենք, թե տղամարդկանց մեջ ինչն է բարկացնում կանանց եւ հակառակը, ինչպես ընտանիքը փրկել բաժանումից։ Այդ անհրաժեշտ է զույգի հարաբերություններն ամրացնելու համար։ Եթե դուք ուշադիր կարդաք բոլոր խորհուրդները, ապա հեշտությամբ կհասկանաք, թե ինչպես պետք է ամրապնդել հարաբերությունները։
Հարկ է նշել, որ տղամարդուն բարկացնում է, երբ սիրելին սկսում է ձանձրացնել «գուշակիր, թե ինձ համար ինչ եմ գնել» կամ «ում եմ այսօր տեսել» եւ նման այլ հարցերով։ Տղամարդու գլխում առանց այդ էլ շատ գործ կա. ինչպե՞ս հասցնել հանդիպել ընկերներին, այսօր ժամը քանիսի՞ն է ֆուտբոլ լինելու, ինչպե՞ս է իմ ավտոմեքենան։ Իսկ նրան զզվացնում են այդպիսի «հիմար» հարցերով։ Նա չի հասկանում, թե ինչու հնարավոր չէ ամեն ինչ պատմել այնպես, ինչպես եղել է՝ բաց թողնելով հարց-հանելուկները։ Հարաբերություններում այդպիսի հարցերը բարկացնում են։
Խորհուրդ տղամարդկանց. դադարեք արձագանքել նման հարցերին։
Խորհուրդ կանանց. պարզեցրեք ձեր խոսքը եւ դադարեք հանելուկներով խոսել։
Հետեւելով այս խորհուրդներին՝ դուք հարաբերություններին ներդաշնակություն կհաղորդեք։
Սենտիմենտալություն ու արցունքներ
Ահա եւս մեկ խորհուրդ հենց կանանց համար։ Եթե դուք ինչ-որ բանից հուզված եք եւ ցանկանում եք լաց լինել, լավ կլինի այդ անել ընկերուհիների կամ մայրիկի մոտ։ Տղամարդիկ բոլորին իրենց հետ են համեմատում եւ չեն հասկանում, թե ինչպես կարելի է անհեթեթության համար լաց լինել։ Այդ պատճառով սիրելիի արցունքները տղամարդու վրա վատ ազդեցություն են ունենում, իսկ եթե ավելի կոնկրետ ասենք՝ բարկացնում են նրանց։
Ձանձրացնող պտույտներ խանութներում
Խանութներ կարելի է գնալ կա՛մ միայնակ, կա՛մ ընկերուհիների հետ։ Տղամարդկանց մի վերցրեք ձեզ հետ։ Այդ նրանց համար իսկական փորձություն է։ Դուք ինքներդ էլ չեք կարողանա կարգին նայել այն, ինչ ձեզ հարկավոր է։ Տրամադրությունը նույնպես կարող է փչանալ տղամարդու դժգոհությունից։ Խղճացեք ձեզ եւ ձեր ամուսնուն։ Երկուսդ էլ դժգոհ կմնաք, իսկ հարաբերություններն ավելի ամուր են դառնում միմյանց հասկանալու շնորհիվ։
Կին գործընկերներ
Իսկ ահա խորհուրդ հենց տղամարդկանց. երբեք ձեր կանանց մի պատմեք այն աղջիկների մասին, որոնց հետ միասին աշխատում եք, կամ այն խանութի վաճառողուհու, ուր դուք հաճախակի այցելում եք։ Կանանց մոտ հաճախ խանդի զգացում է առաջանում։ Եվ վեճից բացի, այդ այլ բանի չի հանգեցնի։ Եզրակացությունը մեկն է. պատմեք, բայց կանանց անուններ մի օգտագործեք։ Եվ դուք կկարողանաք պահպանել ձեր կնոջ հետ հարաբերությունները։
Բամբասանքներ ու հեռախոսային զրույցներ
Իսկ ինչ վերաբերվում է ընկերուհիների հետ հեռախոսազրույցներին, ապա կանայք պետք է այդ այնտեղ անեն, որտեղ տղամարդ չկա։ Այլապես նրանց խենթացնում են անվերջ զրույցներն ու բամբասանքները։ Հետեւելով այս խորհրդին՝ ձեզ համար դյուրին կլինի ամուր հարաբերություններ կառուցել։