Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդը զարդարել է «Vogue» ամսագրի բրազիլական տարբերակի մարտի համարի շապիկը։ Նրա լուսանկարները հրապարակվել են պարբերականի կայքում։
Լուսանկարիչները Լուիջի Մուրենուն եւ Յանգո Հենզին էին՝ Luigi and Iango դուետը։ 55-ամյա Քրոուֆորդը ներկայացել է մի քանի կերպարում։ Նա կրել է իտալական Versace ապրանքանիշի ներքնազգեստը, բարձրակրունկներ ու մուգ գույնի քող։ Մյուս կադրերում մոդելը պատկերված է նույն ապրանքանիշի սեւ բոդիով, կաշվե կորսետով ու տաբատով։
Շապիկի համար ընտրվել է Քրոուֆորդի սեւ-սպիտակ դիմանկարը, որում նա պիջակ է կրում եւ խոշոր վզնոց։