Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ, կարճ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացնում են բարձրակրունկները։ Հրապարակման մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի», «Ռումբ»։