Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան ծաղկային պրինտով զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Երկու երեխաների գեղեցկուհի մայրիկն արձակել է մազերն ու նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուաները՝ լայնեզր գլխարկ, վզնոցներ։ «Պատրա՞ստ եք ամռանը»,- մեկնաբանություններում գրել է նա, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են ուղղել․ «Սիրուն», «նուրբ»։